Ջ. Ֆիլիփս. Թեհրանական ռեժիմը Ադրբեջանի համար սպառնալիք է
Հայտնի ամերիկացի վերլուծաբան, վաշինգտոնյան «Heritage» հիմնադրամի ավագ փորձագետ Ջեյմս Ֆիլիփսը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հեռու մնալ Իրանում հաստատված ռեժիմից, քանի որ այն սպառնալիք է Ադրբեջանի համար: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
«Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, թե Իրանը օժանդակում է բոլոր հնարավոր ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպություններին, որոնք գրոհում և մարդիկ են սպանում Թուրքիայում, Իրաքում, Աֆղանստանում, Սաուդյան Արաբիայում, Լիբանանում, Իսրայելում, Գազայի շրջանում և մի շարք այլ երկրներում:
«Ադրբեջանը չպետք է մոռանա դա և նայի, թե ինչպես են Իրանում հետապնդում ադրբեջանական բնակչությանը: Ահմադինեժադի ռեժիմը պետք է մեկուսացվի և սանկցիաների ենթարկվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կասեցնում ահաբեկիչների սատարումը ու սեփկան ժողովրդի նկատմամբ հետապնդումների իրականացումը»,- ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան