Orange-ի աջակցությամբ Արագած գյուղում բացվեց համակարգչային կենտրոն
Orange-ը շարունակում է համայնքային զարգացմանն ուղղված իր բարեգործական ծրագրերի իրականացումը: Այսօր Արագածոտնի մարզի Արագած գյուղում բացվեց գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն, որը հիմնվել է Orange-ի և «Շեն» բարեգործական կազմակերության համատեղ ջանքերով, ռազմավարական գործընկերության շրջանակներում:
Նորաբաց համակարգչային սրահը համալրված է 5 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաև մասնակցել համակարգչային դասընթացների: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 2,348,000 դրամ:
« Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, այլ նաև կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, ապահովել մարդկանց մշտական տեղեկացվածությունը: Կարծում ենք, որ Հայաստանի ոչ միայն մեծ քաղաքներում, այլ նաև փոքր բնակավայրերում շնորհալի մարդիկ պիտի ունենան միևնույն հնարավորությունները: Այս գիտակցությամբ է Orange-ը կառուցել Հայաստանի ամենաընդարձակ գերժամանակակից 3G+ ցանցը, իսկ այս համակարգչային սրահի բացումը մեզ համար հատկապես կարևոր է, որովհետև անմիջապես կապված է մեր հիմնական բիզնես գործունեություն հետ », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Ինչպես նախորդ նմանօրինակ ծրագրերի դեպքում, այս անգամ նույնպես համակարգչային սրահը կյանքի է կոչվել Orange-ի, «Շեն»-ի և գյուղի համայնքի միասնական ջանքերի շնորհիվ, ինչն էլ երաշխավորելու է ծրագրի հարատևությունն ու երկարատև հաջողությունը:
Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա