Պան Գի Մունը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Իրանի Զահեդան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը, ինչի հետևանքով 27 մարդ մահացավ, իսկ 169 վիրավորվեց:
«Այդ` առանց այն էլ անմարդկային ահաբեկչությունն առավել մեծ քննադատության է արժանի, այն պատճառով, որ կատարել են մարդկանց համար սուրբ վայրի մոտակայքում»,-ասվում է Պան Գի Մունի հայտարարության մեջ:
Հաղորդում է «Իտառ Տասս»-ը:
Հիշեցնենք, որ 2 պայթյուն էր որոտացել Իրանի հարավում` Պակիստանի և Աֆղանստանի հետ սահմանագծին` Զահեդան քաղաքի շիական մզկիթի մոտ: Դրանց պատասխանատվությունն իր վրա է վերցրել սունիթական Ջունդալլա խմբավորումը:
Ավելի վաղ ահաբեկչությունը դատապարտել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը` պայթյուններն անվանելով հրեշալի և նշել, որ հանցագործները պետք է պատժվեն այդ արարքի համար: