Թուրք ռեժիսոր. Թուրքիայում շատ դրական փոփոխություններ են տեղի ունենում
«Քաղաքական գործիչները չեն փոխվի, չեն մեղմանա: Մենք մեր ֆիլմերով ու մշակույթով անուններն ու արգելված խնդիրները պետք է բերենք հրապարակ ու միասին փորձենք երկու պետությունների միջև եղած ցավին լուծում տալ»,- այսպիսի կարծիք հայտնեց թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղլուն, ով Հայաստանում է «Ոսկե ծիրան» 7-րդ կինոփառատոնի շրջանակներում:
Նա կարևորեց, որ փառատոնի ընթացքում ներկայացվում են թուրքական ֆիլմեր: Ըստ նրա, հենց փառատոնները հնարավորություն կտան երկու հասարակություններին ճանաչել միմյանց: Թուրք ռեժիսորը նշեց, որ փառատոնի ընթացքում կազմակերպվող «Հայաստան-Թուրքիա» և «Ռեժիսորներ առանց սահմանի» կինոպլատֆորմները հնարավորություն են տալիս երկու երկրների երիտասարդ ռեժիսորներին շփվել միմյանց հետ: Նա վստահ է, որ երկու երկրների արվեստագետները միասին շատ բանի կարող են հասնել: «Երանի Հրանտը (Հրանտ Դինքը) այս ամենի ականատեսը լիներ»,- ասաց նա:
Նա նշեց, որ Թուրքիայում շատ դրական փոփոխություններ են տեղի ունենում. մարդիկ սկսել են խոսել այն բաների մասին, որոնք նախկինում թաքցվում էին. «Այս երևույթը նկատվում է մշակույթի ոլորտներում, բայց ամենաշատը` կինոյում»: Թուրքիայում, ըստ նրա, սկսել են արտադրվել վավերագրական ֆիլմեր` Թուրքիայի պատմության վերաբերյալ, որի մասին նախկինում չէին խոսում` ո'չ քաղաքական, ո'չ աձնավորված տեսանկյունից, որոնք ցուցադրվում են կինոթատրոններում, հեռուստատեսությամբ և պտտվում են ամբողջ աշխարհում:
«Երբ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունները Թուրքիայում կկարողանան իրենց լեզուներով ֆիլմեր նկարահանել, այնժամ թուրքական կինոն ավելի գունագեղ կդառնա»,- ասաց թուրք ռեժիսորը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին