Հայաստանը Ռուսաստանին է ներկայացրել Սևանում սպորտբազա կառուցելու նախագիծ
Հայաստանը ռուսական կողմին է ներկայացրել Սևանում սպորտբազա ստեղծելու ներդրումային նախագիծ: Այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ասաց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովը:
Այստեղ բարձրությունը կազմում է 1,9 կմ, ինչը ստեղծում է բավականին լավ պայմաններ բարձր լեռնային պայմաններում մարզիկներին պատրաստվելու համար:
«Եթե Սևանում նման բազա ստեղծվի, այն կարող է դառնալ ծաղկաձորյան բազայի լրացում, և կարելի է օգտագործել թեթև ատլետների, լողորդների, դահուկորդների և բիատլոնիստների մարզվելու համար»,- ասաց Ժուկովը:
Ծաղկաձորը խորհրդային տարիներին ավանդաբար եղել է մարմնամարզիկների մարզաբազա ինչպես ձմեռային, այնպես էլ ամառային մարզաձևերի համար, իսկ այժմ ավելի շատ ռուս մարմնամարզիկներն են այնտեղ մարզվում: Ժուկովի խոսքերով, Ծաղկաձորը կարող է դառնալ բազա ԱՊՀ բոլոր մարմնամարզիկների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին