Վարչապետ. Հայաստանում լավ ներուժ կա պրոֆեսիոնալ սպորտի զարգացման համար
Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացման ու մարզաբազաների ստեղծման համար մեծ պոտենցիալ կա: Այսօր ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այսօր կայացած հանդիպման ժամանակ հայ և ռուս պաշտոնյանները քննարկել են սպորտի զարգացման ու կոպերացիայի հնարավորությունները` մարզաբազանների օգտագործման միջոցով, ինչպես նաև` Հայաստանում նոր մարզաբազաների ստեղծումը, որոնք կարող են գրավիչ լինել ռուս մարզիկների համար: Կառավարության ղեկավարը հույս հայտնեց, որ կարծիքների փոխանակումն ու սկսած բանակցությունները հաջողություն կունենան, քանի որ ռուս գործընկերները շահագրգռված են դրանց իրականացմամբ:
«Կան ավանդույթներ, որոնք մեզ հիմք են տալիս հաստատելու, որ այս ծրագրերը բավականին հեռանկարային են»,- ասաց վարչապետը` հիշեցնելով, որ Խորհրդային Միության տարիներին շատ ձեռքբերումներ այդ ոլորտում եղել են հենց հայաստանյան մարզաբազաների շնորհիվ: «Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ այստեղ կա լավ ներուժ պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, մարզաբազանների ստեղծման համար` թե' պրոֆեսիանալների, թե' սպորտի ու տուրիզմի կազմակերպման համար»,- ասաց վարչապետը:
Իր հերթին Ժուկովը նշեց, որ Երևան կատարած այցի գլխավոր նպատակն է սպորտի ոլորտում երկու երկրների, առաջին հերթին` Օլիմպիական կոմիտեների միջև առավել սերտ հարաբերությունների ստեղծումը:
«Խորհրդային տարիներին Հայաստանը ավանդաբար եղել է մարզական ավանդություններով հարուստ երկիր, իսկ հիմա այն ակտիվորեն մասնակցում է միջազգային մարզական անցուդարձին»,- ասաց նա` կարևորելով լեռնային շրջանների մարզաբազաները, ապա ասաց, որ ռուս մարզիկները մեծ հաճույքով են գալիս Ծաղկաձոր` պատրաստվելու, իսկ դրանից հետո` լավ արդյունքներ են ցուցադրում:
Նա պատրաստակամություն հայտնեց հայ մարզիկներին հրավիրել Ռուսաստանում պատրաստվելու, ռուս մարզիչների հետ փորձի փոխանակման, երկու երկրների տարբեր թիմերի համատեղ վերապատրաստման համար: Նրա խոսքերով, նման համագործակցության դեպքում մեծ հեռանկարներ կան:
Ավելացնենք, որ այսօր Երևանում ստորագրվեց համաձայնագիր` Հայաստանի և Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեների միջև:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին