Հայոց լեզու բանավոր քննությունից ընդամենը 3 դիմորդ է ստացել 20 միավոր
Կենտրոնացված ընդունելության քննությունների մեկնարկից մինչ այսօր ստեղծագործական մրցույթ /ՍՄ(գ)/ քննությունից ոչ մի դիմորդ 20 միավորի չի ստացել: Այս մասին տեղեկացանք Գնահատման և թեստավորման կենտրոնից: ՍՄ(գ) քննությունից 8 միավոր է ստացել 22 դիմորդ, 15 միավոր է ստացել 3 դիմորդ:
Անգլերեն բանավոր քննությունից 20 միավոր է ստացել 2 դիմորդ, իսկ 8 միավոր է ստացել 43 դիմորդ: Գերմաներեն բանավոր քննությունից 20 միավոր դեռ ոչ մի դիմորդ չի ստացել, 8 միավոր է ստացել 6 դիմորդ: Իտալերենի և իսպաներեն բանավոր քննություններից 8 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել: Իսպաներեն բանավոր քննությունից 20 միավոր է ստացել 4 դիմորդ, իսկ իտալերենից`1 դիմորդ: Ֆրանսերեն բանավոր քննությունից 8 միավոր է ստացել 4 դիմարդ, իսկ 20 միավոր է ստացել 2 դիմորդ:
Հայոց լեզու բանավոր քննությունից 40 դիմորդ ստացել է 8 միավոր, 3 դիմորդ ստացել է 20 միավոր: Ռուսաց լեզու բանավոր քննությունից դեռ 20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել, 8 միավոր է ստացել 9 դիմորդ:
Նշենք, որ կենտրոնացված ընդունելության քննությունները մեկնարկել են հուլիսի 15-ին և կտևեն մինչև հուլիսի 26-ը: