Ֆրոչ-Աբրահամ մենամարտը կկայանա Մոնակոյում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Կառլ Ֆրոչի և Արթուր Աբրահամի միջև մենամարտը տեղի կունենա հոկտեմբերի 2-ին, Մոնակոյում, «Super Six World Boxing Classic» մրցաշարի երրորդ տուրի շրջանակներում:
«Ռինգ վերադարձին անհամբերությամբ եմ սպասում,- խոստովանել է Աբրահամը:- Շատ ուրախ եմ, որ արդեն հայտնի են դարձել մենամարտի անցկացման ժամկետն ու տեղը: Դիրրելի հետ մենամարտում որակազրկումը մինչև այժմ տանջում է ինձ: Միայն Ֆրոչի նկատմամբ հաղթանակն ինձ կօգնի հանգստանալ: Դիտել եմ Կառլի ու Կեսլերի միջև տեղի ունեցած մենամարտը, և երկու մարզիկներն էլ ինձ դուր են եկել: Ֆրոչը բարձրակարգ բռնցքամարտիկ է, ինչպես ես: Եվ այդ մարտն ամենակարևորը կլինի իմ կարիերայում»:
«Ես արդեն ակտիվորեն նախապատրաստվում Եմ Արքա Արթուրի հետ մենամարտին: Հարգում եմ այն, ինչ անում է իմ մրցակիցը, սակայն առաջիկա մարտում պատրաստվում եմ նրա գլխից հանել թագը»,- Ֆրոչի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
«Super Six World Boxing Classic» մրցաշարի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.
1. Անդրե Ուորդ-4 միավոր
2. Արթուր Աբրահամ-3
3. Անդրե Դիրրել-2
4. Միկել Կեսլեր-2
5. Կառլ Ֆրոչ-2
6. Ալան Գրին-0
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան