Քաղաքական 13:30 19/07/2010

Ադրբեջանը խափանում է գործընթացն ու փորձում խուսափել պատասխանատվությունից

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հուլիսի 17-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում միջնորդների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Արդյունքների մասին դրական գնահատականների բացակայությունը հուշում է, որ կողմերը համաձայնության չեն եկել: Եվ դատելով ամենից` անհամաձայնությունը պաշտոնական Բաքվի ապակառուցողականությունն է: Այս պնդումը ենթադրություն չէ: Այն հանդիպմանը նախորդած ու հաջորդած փաստերի ու իրադարձությունների համադրման արդյունքում ստացված եզրահանգում է:

Դեռևս հանդիպումից առաջ մենք անդրադարձել էինք խնդրին, մասնավորապես բանակցային գործընթացի ու խնդրի կարգավորման հիմնարար տարրերի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումներին:

Հստակ ցույց էինք տվել, որ ընդունելով տարրերից մի քանիսն ու մերժելով որոշները` պաշտոնական Բաքուն ըստ էության, մերժում է դրանք: Հետևաբար դիվանագիտական ողջ գործիքակազմն օգտագործում է` գործընթացի խափանման պատասխանատվությունը հայկական կողմի վրա թողնելու համար: Դա սակայն չի հաջողվում, ինչ մասին վկայում են հանդիպման հետևած հայտարարությունները:
Նախ միջնորդների մասով: ԵԱՀԿ համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ եղած արձանագրումները հուշում են, որ Ադրբեջանի պահվածքը գտնվում է միջազգային հանրության խիստ ուշադրության ներքո և քարոզչական ու դիվանագիտական բազմաթիվ հնարքների կիրառումն անհետևանք մնացին, քանի որ միջնորդները վրիպումներ թույլ չտվեցին:

Այսպես: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (ինչպես նաև պետական այլ պաշտոնյաների ու պալատական փորձագետների մի ամբողջ փունջ) մի քանի ամիս շարունակ խոսում էին «մադրիդյան սկզբունքները որոշ վերապահումներով ընդունելու» մասին ու թվարկում էին, թե ինչն են ընդունում, ինչը` ոչ: Արդյունքում միջնորդները ստիպված եղան հիշեցնել նման մոտեցումների վտանգավորության մասին: շ

«Այս տարրերը մշակված են որպես մեկ ամբողջություն, և որոշ տարրեր ընտրողաբար առանձնացնելու ու կարևորելու ցանկացած փորձ անհնար է դարձնում հավասարակշիռ լուծումը»,- զգուշացրեցին Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշներն ու Ջեյմս Սթեյնբերգը` խոսելով հայտնի 6 էլեմենտների մասին:

Հաջորդը: Չնայած պաշտոնական Բաքուն բազմիցս հանձն է առել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն երբեք չի դադարեցրել ռազմատենչ հայտարարությունները, իսկ այս տարվա հունիսին շփման գծում անգամ զինված ընդհարում է սադրել: Սա նույնպես միջնորդների աչքից չի վրիպել: Բայց այս դեպքում ոչ թե զսպվածության կոչ է արվել կամ հիշեցվել է կողմերի հանձնառության մասին, այլ հստակ զգուշացում է արվել.

«Ներկայիս իրավիճակը հետևանք է ուժի կիրառման, և դրա կրկնությունը կհանգեցնի միայն տառապանքների ու ավերումների, իսկ հակամարտությունն ու թշնամանքը կժառանգի հաջորդ սերունդներին»:

Եվ վերջապես: Ադրբեջանը քաղաքական-տեղեկատվական երկարատև արշավ էր կազմակերպել հակամարտության էությունը խեղաթյուրելու ու այդ հիմքով խնդիրն իր օգտին լուծելու համար միջազգային հանրության ռեսուրսներն օգտագործելու համար:

Մասնավորապես, փորձ էր արվում ցույց տալ, թե հակամարտությունը տարածքային վեճ է իր ու Հայաստանի միջև` անտեսելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները: Մինչդեռ համանախագահն երկրների ներկայացուցիչների հայտարարությունից երևում է, որ Բաքվի այս ջանքերը ևս ապարդյուն են եղել.

«Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները վերահաստատեցին կողմերին իրենց աջակցությունը խաղաղ համաձայնության հասնելու գործում, միաժամանակ նշեցին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը մնում է հայ և ադրբեջանցի առաջնորդների վրա»:

Ուշադրություն դարձրեք` խոսքը ոչ թե Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասին է, այլ` հայ և ադրբեջանցի առաջնորդների. միջազգային հանրությունը չի կասկածում, որ առանց ԼՂՀ ներկայացուցիչների հիմնախնդրի կայուն ու արդար լուծում հնարավոր չէ:

Այժմ գանք կողմերի հայտարարություններին: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականը առավել քան հստակ է.

«Հնգակողմ հանդիպումը օգտակար հանդիպում էր, չնայած հնարավորություն չեղավ հնգակողմ հայտարարություն անել, իհարկե, Ադրբեջանի` ադրբեջանական կողմի ապակառուցողականդիրքորոշման պատճառով»:

Մեկնաբանություններն ավելորդ են` ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը համաձայնության բացակայությունը հստակ պատճառաբանում է դիմացինի ապակառուցողականությամբ:
Իսկ ո՞րն է Էլմար Մամեդյարովի արձագանքը:

«Անձամբ ինձ մոտ այնպիսի կարծիք է ստեղծվել, որ Հայաստանը բանակցությունների առաջընթաց չի ցանկանում»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե սա հայկական կողմին ապակառուցողականության մեջ մեղադրելու հայելային հայտարարություն է: Սակայն կա մի տարբերություն` Էլմար Մամեդյարովի հայտարարությունն արված է անձնական տպավորությունների մակարդակում:

Եթե Էլմար Մամեդյարովը լիներ ադրբեջանական որևէ ԶԼՄ-ի թղթակից և իր տպավորությունների հիման վրա հայտարարություն աներ, գուցե նրա գնահատականն արժեքավոր լիներ: Բայց քանի որ նա նախարար է, և անձամբ է մասնակցել բանակցություններին, իր գնահատականներում պետք է ավելի հստակ լիներ: Եթե չկա այդ հստակությունը, կնշանակի խուսափում է իրերն իրենց անուններով կոչելուց: Իսկ այդ դեպքերում ենթարդվում է, որ պատասխանատվության հարց կա: Ըստ ամենայնի, Էլմար Մամեդյարովն ու նրա ղեկավարները խուսափում են գործընթացը տապալելու պատասխանատվությունից: Չէ՞որ, եթե բարձրաձայն խոստովանի համաձայնության բացակայության մեջ իր մեղքը, ստիպված է լինելու պարզաբանումներ տալ ոչ միայն աշխարհին, այլև` սեփական երկրի ներսում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}