Կենտիկյան-Մուսինո մենամարտը չկայացած է համարվել
Գերմանական Շվերինում հուլիսի 17-ին տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում հայ մարզուհի Սյուզի Կենտիկյանը մենամարտ անցկացրեց թեթևքաշային կարգում WIBF-ի, WBA-ի և WBO-ի վարկածներով չեմպիոնի կոչման պաշտպանության համար: Նրա մրցակիցը Արելի Մուսինոն էր: Մենամարտը բաղկացած էր 10 ռաունդից, սակայն ժամկետից շուտ ավարտվեց: Գլխով բախման արդյունքում Սյուզի Կենտիկյանը լուրջ վնասվածք ստացավ, որն ուղեկցվեց արյունահոսությամբ: Մարտը դադարեցվեց, իսկ տեխնիկական որոշմամբ արձանագրվեց ոչ-ոքի:
Ինչպես հայտնում է boxingscene.com-ը, այդ մենամարտն այնուհետև չկայացած է համարվել: