Հայաստանը Այվազովսկու կտավներից մեկն է նվեր ստացել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում հանրությանն օգտակար լինելու հիմնադրամի առաքելությունը: Նախագահի խոսքով, նման հաստատություններն ավելի հեշտ են կարողանում գտնել ճանապարհը դեպի հասարակ մարդկանց սրտերը, և այդ առումով, դրանք կարեւոր ու արդիական դերակատարություն ունեն:
«Փյունիկ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Գաբրիել Ջամբարջյանը, ՀՀ նախագահին ներկայացնելով Հիմնադրամի ծրագրերը, նշել է, որ նախատեսում են ընդլայնել գործունեության շրջանակներն ու այսուհետ ևս ուժերի ներածին չափով նպաստել Հայաստանի զարգացմանը:
«Փյունիկ»-ը, գործունեության շուրջ մեկ տարվա ընթացքում բարեգործական բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում` սերտորեն համագործակցելով նաև Հայ առաքելական եկեղեցու հետ:
ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը Հայաստանի Հանրապետությանն է նվիրել Հիմնադրամի կողմից ձեռք բերված Հովհաննես Այվազովսկու կտավներից մեկը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին