Թուրքիան Նախիջևանին մատակարարելու է ադրբեջանական գազ
Թուրքիայի Botaş ընկերության և Ադրբեջանի Socar պետական ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որի համաձայն ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցվելու է Նախիջևան Ինքնավար Հանրապետություն: Այս մասիյ տեղեկանում ենք «Հյուրրիյեթ» թերթից: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ այդ գազատարն լինելու է 180-200 կմ : Այդպիսով Ադրբեջանի Շահդենիզ 1 ավազանից Թուրքիա մատակարարվելիք բնական գազի ծավալները պետք է ավելացվի 500մլն խմ-ով, ինչը հնարավորություն կտա, Թուրքիային ադրբենական գազը Իգդիրի տարածքով արտահանել Նախիջևան:
Յըլդըզը, հիշեցնելով, որ Թուրքական ավիաընկերությունները շաբաթական երեք անգամ չվերթ են իրականացնում դեպի Նախիջևան, ցանկություն է հայտնել, որ Բաքու-Կարս երկաթգիծը նաև Նախիջևանի հետ կապի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա