«Դիլիջան» էլիտար դպրոցը չի լինի, եթե, իհարկե, փիարի հետ գործ չունենք

Հեղինակ` Լիա Խոջոյան

Օտարալեզու դպրոցների վերաբացման շուրջ աղմուկը նոր թափ է առնում: Թվում էր, թե Ազգային Ժողովի կողմից խնդրահարույց օրենքների նախագծերի առաջին ընթերցմամբ ընդունումը ժամանակավոր դադար է բերել հարցի հասարակական քննակման իմաստով` մինչև աշնանային նստաշրջանում դրանք կքննարկվեին երկրորդ ընթերցմամբ: Սակայն օրերս պարզվեց, որ «Դիլիջան» միջազգային դպրոցի նախագծի նախաձեռնողներ Վերոնիկա Զոնաբենդը, «Տրոյկա դիալոգ»-ի Ռուբեն Վարդանյանը, Թիմ Ֆլինն ու Նուբար Աֆեյանը նամակով դիմել են նախագահ Սերժ Սարգսյանին ու Հանրային խորհրդին:

Նամակում մեկ անգամ ևս նկարագրելով, թե ինչ նպատակներ էր հետապնդելու այս կրթօջախը և այլն, ափսոսանքով տեղեկացնում են, որ` «Այս պահին լրջորեն դիտարկում ենք նախագծի կասեցման հնարավորությունը: Ստեղծված իրավիճակում մենք նախագիծը զարգացնելու հնարավորություն չենք տեսնում, քանի որ սկզբունքորեն սխալ է դպրոց ստեղծել մերժող միջավայրում»:

Ի՞նչ է սա` իսկապես մտահոգություն, որ միջազգային չափանիշներին համապատասխանելու համար հասարակության բացասական կարծիքն ու հարցի նման ռեզոնանսի արժանանալն ամենևին էլ շահեկան չեն ու արդեն իսկ ապականել է դեռևս թղթի վրա գոյություն ունեցող դպրոցի իմիջը, թե՞ պրիմիտիվ փիար ակցիա: Եվ ի՞նչ ընթացք սրանից հետո կարող է ստանալ նախագծերի քննարկումը.

«Կարծում եմ հարցին, թե ինչպե՞ս կարող է սա ազդել մասնավորապես «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների վրա կասեն միայն նախագծի հեղինակները ու, ի դեպ, հենց նրանցից էլ կախված է` նախագծերն աշնանը կքննարկվեն ԱԺ-ում այսօրվա տեսքով, թե ոչ»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վերջին իրադարձությունն ասաց ԱԺ կրթության և գիտության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Բայց քանի որ այս դրվագն անդրադառնում է նախագծերում առկա գրեթե ամենից խոցելի փոփոխություններին` նախ, որ կրթությունը Հայաստանում միայն հայերեն լեզվով պետք է իրականացվի ու նաև, որ «Դիլիջան» դպրոցը հասարակությունն ընկալեց իբրև թե էլիտար մի դպրոց և, փաստորեն, մատաղ սերնդի էլիտարականացման հերթական մի փորձ, Ա.Դավթյանը նշեց, որ ցանկացած փորձ կրթությունը էլիտարականացնել անընդունելի, դատապարտելի ու միանշանակ մերժելի է. «Եվ որևիցէ մի կերպ չպետք է դա ընդունել»:

Պատգամավորի խոսքերով, անգամ Եվրոպական զարգացած երկրներում`օրինակ` Նորվեգիայում, մասնավոր դպրոցները կարելի է մատների վրա հաշվել , որոնք, սակայն, այլ նպատակներ ունեն և ընդհանրապես կապ չունեն էլիտարության հետ.

«Նրանք ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ սոցիալական բևեռվածության հասարակությունը չգնա և նրանք դեմ են նման էլիտարականացմանը»,- ասաց նա:

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյո՞ք նախաձեռնողների այս նամակն անկեղծ է ու իսկապես դադարեցնելու գաղափարը ծնվել է հասարակության կողմից միանշանակ մերժված լինելու պատճառով, թե այդուհանդերձ փիար-ակցիա է, որին կհետևեն նմանատիպ դրվագներ, Ա.Դավթյանն արձագանքեց. «Ոչինչ չի կարելի բացառել, բայց թե ի՞նչ է սա իրականում` ժամանակը ցույց կտա»:

Իսկ ինչպիսի՞ն է կառավարության և, մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի արձագանքը:

Panorama.am-ի հետ զրույցում վարչապետի օգնական Արամ Անանյանը ներկայացրեց վարչապետի տեսակետը, այն է` հարցի վերաբերյալ հասարակությունում ընթացող քննարկումը կառուցվում է գաղափարական հիմքի վրա և իրականում խնդիրը ոչ թե դպրոցներին է վերաբերում, այլ տարբեր աշխարհընկալումներին:

Ըստ Տ.Սարգսյանի` Հայաստանում կա երկու կարծիք . «Մարդիկ, որոնք նշում են, թե նման դպրոցների ու կրթական մեթոդիկաների առկայությունը Հայաստանում, ինչպես նաև կրթական հաստատությունների միջև մրցակցությունը կարելի է համարել առաջընթաց և մյուսները, որոնք այդպես չեն համարում»: Սրա հետ մեկտեղ վարչապետը խորհուրդ է տալիս բոլորին մտածել` արդյո՞ք հնարավոր է ժամանակակից հասարակությունում արդյունավետորեն կառուցել ապագան առանց օտար լեզուների լավ տիրապետելու:

Վերադառնալով նամակին, Ա.Անանյանը փոխանցեց վարչապետի տեսակետը` կարևորը, որ խնդրի վերաբերյալ լինի միասնական ընկալում:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:39
Նաև պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում. ՀՖԿՍՊԻ ռեկտոր նաշանակվեց Տիգրան Սիմոնյանը
«Շատ եմ կարևորում վստահությունը և պատասխանատվությունն եմ հասկանում այս փուլում,  երբ ԲՈւՀ-ը, հանրապետության այլ ԲՈւՀ-երի շարքում...
Աղբյուր` Panorama.am
12:35
ԱԳՆ-ն ողջունում Գազայում հրադադարի համաձայնագիրը
Հայաստանը ողջունում է Գազայում հրադադարի համաձայնագիրը։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում։...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ճայթուցիկների անզգույշ կիրառման պատճառով Ամանորի գիշերը «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել երկու անչափահաս
Անկախ համալսարանական մասնագետների հորդորների, ցավոք, ճայթուցիկների (պիրոտեխնիկական միջոցների) անզգույշ և անփույթ կիրառման պատճառով Ամանորի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Նախազորակոչային տարիքի տղաների բշկական հետազոտությունների և ամբուլատոր տվյալները կթվայնացվեն
«Կարգավորմամբ զինապարտ քքաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության իրականացման գործընթացում կարգավորում են...
Աղբյուր` Panorama.am
12:18
Ավարտվեց ոչ թե պատերազմը, այլ պատերազմի հերթական փուլը. Վարուժան Գեղամյան
«Գազայում 2023 թ. հոկտեմբերից սկսված իսրայելա-պաղետինյան պատերազմի հերթական փուլն ավարտվեց՝ երեկ գիշեր հայտարարված զինադադարով։ Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:10
Փաշինյանը և Ալիևը Դավոսում տնտեսական համաժողովի մասնակիցների ցանկում են
Համաշխարհային տնտեսական ամենամյա համաժողովը կայանալու է  հունվարի 20-24-ը Շվեյցարիայում: Ակնկալվում է, որ այս տարի կմասնակցեն 60...
Աղբյուր` Panorama.am
11:38
Ընկալումը, թե ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է . Փաշինյանը՝ բռնույթուն ենթարկողին ռեաբիլիտացման կարգավորման մասին
«Նախագիծն ուղղված է լինելու ընտանեկան և կենցաղային  բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիային՝ կենցաղային բռնություն գործադրած...
Աղբյուր` Panorama.am
11:32
Այս փաստաթղթով ԱՄՆ-ն ՀՀ-ին չի նախատեսում տրամադրել անվտանգային երաշխիքներ, զենք, սահմանին ամերիկացի զինվորականներ չեն կանգնելու. Սարգսյան
«Սա փաստացի Տեր-Պետրոսյան-Քլինթոն, Քոչարյան-Բուշ, Օբամա-Սարգսյան վարչակազմերի ակտիվ աշխատանքի հետևանք է, որն իր տրամաբանական հանգրվաններից մեկին է հասել Բայդենի և Փաշինյանի վարչակազմերի օրոք»
Աղբյուր` Panorama.am
11:21
Արցախի ԱԺ. Հայ պատանդների «դատավարությամբ» ադրբեջանական վարչակազմը փորձում է լեգիտիմացնել gեղաuպանական քաղաքականությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել 16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության...
Աղբյուր` Panorama.am
11:16
«Shoonch». բարձրորակ ջուր և թարմություն ամեն կաթիլում
Շուրջ երկու տարի առաջ սկսվեց հայկական «Shoonch» ջրերի արտադրությունը։ Բրենդի անվանումն ու շշերի դիզայնը մշակելիս...
Աղբյուր` Panorama.am
11:11
Ռոնալդուն կդառնա «Ալ-Նասրի» համասեփականատերը
Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն թիմի հետ նոր պայմանագիր ստորագրելուց հետո կդառնա ակումբի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Քեյթ Միդլթոնն այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժվել է քաղցկեղից
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քաղցկեղի բուժումից հետո այցելել է Լոնդոնի հարավային մասում գտնվող բուժհաստատություն, որտեղ ինքն է բուժվել։...
Աղբյուր` Panorama.am
10:49
Այսուհետ պետական պաշտոնյաների վարձատրության բարձրացման համար վերլուծությունները կարվեն ամեն տարի, նախկին 3 տարին մեկ անելու փոխարեն
ՀՀ գործադիր մարմինն այսօր փոփոխություններ և լրացումներ կկատարի ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման մեջ, որով ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Սիրտս ցավում է իմ քաղաքի համար. Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել հրդեհից
Ռեալթի շոուի աստղ, մոդել ու գործարար Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Լոս Անջելեսի հրդեհներից։ «Ես սիրում եմ Լոս Անջելեսը։...
Աղբյուր` Panorama.am
10:27
Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սիրո Ամիրխանյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող։ Մինչ այս նա զբաղեցնում էր Գլխավոր դատախազության...
Աղբյուր` Panorama.am
10:26
Տրանսպորտային քարտերը՝ նաև Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝  Երևանի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Australian Open. Խաչանովը հաղթել է Դիալոյին և դուրս եկել երրորդ շրջան
Հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Աշխարհի 19 ռակետ Խաչանովը հաղթել է 86-րդ ռակետ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Խոշոր հրդեհ Պարույր Սևակ թաղամասում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 16-ին, ժամը 04:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում...
Աղբյուր` Panorama.am
09:49
Հրդեհ Վշտունու փողոցում․ կան տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  hունվարի 16-ին, ժամը 06:04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վշտունու փողոցի...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Մախաթը պարկում պահել հնարավոր չէ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ սեպտեմբերին գրել էինք, որ ոչ իշխանական դաշտում դիրքավորված որոշ ուժեր կոնսուլտացիաներ են...
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Կառավարությունը փորձում է մանր և միջին բիզնեսի վերջը տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2025 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկի օրենսդրական փոփոխություններից հետո ոչ միայն...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Փաստ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն Հայաստանի ամենավատ իշխանությունն են՝ առավել քան երբևէ
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ հեռացող վարչակազմից «ռազմավարական կանոնադրության» բոնուս ստացած ու մեր երկիրն...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Հրապարակ». Վահագն Խաչատուրյանը լավ պահերը մի քանի անգա՞մ է կրկնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Նույնիսկ այլ երկրների հետ հարաբերություններ կառուցելիս Հայաստանի իշխանությունը շարունակում է հայկական շահերի զոհաբերությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քրտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության...
Աղբյուր` Panorama.am
09:26
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Բեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը։  «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ Լիբանանի...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ճանապարհների վիճակը՝ 9։10-ի դրությամբ
Հունվարի 16-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, Վաղարշապատի, Արմավիրի, Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի, Արագածի, Վանաձորի,...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Փաստ». Հարավային Կովկասում մոտակա ապագայում տեղի են ունենալու աշխարհաքաղաքական զգալի փոփոխություններ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը...
Աղբյուր` Panorama.am
09:17
Հունվարի 16-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 16-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.11  դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Ժողովուրդ». ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները սրտատրոփ սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հանդիպմանը:...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանին «էվակուացնելու» օպերացիան շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» շարունակում են Հովիկ Աղազարյանին ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան
17:09 15/01/2025

Քաղաքապետարանը գործնականում թալանում է երևանցիներին. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}