Կենտրոնացված ընդունելության քննությունները շարունակվում են
Այսօր անցկացվել է «Հայոց լեզու» բանավոր, «Անգլերեն լեզու» բանավոր, «Ռուսաց լեզու» բանավոր, Ստեղծագործական մրցույթ (գրավոր), ինչպես նաև տարբեր բուհերում ներբուհական`նեղ մասնագիտական քննությունները:
Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը նշեց, որ կենտրոնացված ընդունելության քննությունների մեկնարկից մինչ այժմ որևէ արտառոց դեպք չի գրանցվել, քննությունները անցկացվում են ընթացակարգին համապատասխան: Նա հայտնեց, որ ամեն օր ԳԹԿ տնօրենը կենտրոնի մի քանի ներկայացուցիչների հետ միասին ամեն օր շրջայց է կատարում բոլոր քննական կենտրոններ`ականատես լինելու քննությունների ընթացքին:
Տարբեր առարկաների բանավոր քննության առարկայական հանձնաժողովների անդամները նույն խնդրից դժգոհեցին, որ այս տարի դիմորդների գիտելիքների մակարդակը, ընդհանուր զարգացվածությունը մակարդակը ցածր է, ինչպես նաև տարեց տարի դիմորդների կրթվածության մակարդակը էլ ավելի անկում է ապրում, սակայն, միաժամանակ նշեցին, որ քննությունների ընթացքում հանդիպում էին բացառիկ երեխաների, որոնք իրենց տաղանդով և ընդունակությամբ զարմացնում են: