Ստեղծագործական մրցույթ քննությունից անբավարար է ստացել 31 դիմորդ
Ստեղծագործական մրցույթ քննության մեկնարկից մինչ այժմ անբավարար է ստացել 31 դիմորդ, 22 դիմորդ ստացել է 8 միավոր, 20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել:
Անգլերեն բանավոր քննությունից անբավարար է ստացել 32 դիմորդ, իսկ 20 միավոր` ընդամենը 3 դիմորդ: Այս տվյալները Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը:
Անգլերեն բանավոր քննությունից 8 միավոր է ստացել 56 դիմորդ: Նշենք, որ բանավոր քննությունները մեկնարկել են հուլիսի 15-ին և տևելու են մինչև հուլիսի 26-ը:
Գերմաներեն բանավոր քննությունից անբավարար է ստացել 4 դիմորդ, 8 միավոր է ստացել 12 դիմորդ, իսկ 20 միավոր դեռ ստացող չի եղել: Իսպաներեն և իտալերեն բանավոր քննություններից անբավարար ոչ մի դիմորդ չի ստացել: Իսպաներենից 10 միավոր է ստացել 2 դիմորդ, 20 միավոր` 4 դիմորդ: Իտալերենից 17 միավոր է ստացել 1 դիմորդ, 1 դիմորդ էլ ստացել է 20 միավոր:
Ֆրանսերենի բանավոր քննությունից անբավարար ոչ մի դիմորդ չի ստացել, 8 միավոր է ստավել 6 դիմորդ, իսկ 2 դիմորդ 20 է ստացել:
Հայոց լեզու բանավոր քննությունից 20 միավոր է ստացել ընդամենը 3 դիմորդ, իսկ 100 դիմորդ անբավարար է ստացել, 8 միավոր է ստացել 68 դիմորդ: Ռուսաց լեզու բանավոր քննությունից 20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել, 25 դիմորդ անբավարար է ստացել, 9 դիմորդ ստացել է 8 միավոր: