«Голос Армении». «ԱՄՆ-ը ընդունել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարելու բանաձև»
«Голос Армении»-ին գրում է, որ 1989թ-ի հուլիսի 20-ին ԱՄՆ-ի սենատի արտաքին հարցերով հանձնաժողովը ընդունել է «Սովետական Հայաստանի ժողովրդի կամքի համաձայն` ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճի կարգավորմանն աջակցելու» մասին բանաձևը: Բանաձևը կոչ էր անում ԽՍՀՄ-ի ղեկավար Գորբաչովին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ քննարկել Ղարաբաղում բնակվող հայազգի մեծամասնության որոշումը` վերամիավորվելու Հայաստանի հետ: Հոդվածագիրը շեշտում է, որ այս բանաձևով ԱՄՆ-ը փաստացիորեն հաստատում է երկու հայկական սուբյեկտների վերամիավորումը: Հոդվածագիրը նշում է, որ 1989թ-ին, ընդունելով բանաձևը, ԱՄՆ-ի կոնգրեսի միջազգային իրավունքի մասնագետները շատ լավ հասկանում էին, որ, իրականում, «տարածքային ամբողջականության» և «ազգերի ինքնորոշման» սկզբունքների միջև անհամատեղելիության խնդիր չկա: «Ազգային ինքնորոշման սկզբունքը» գերակա է «տարածքային ամբողջականության» սկզբունքի վրա, քանի որ այն կոչված է` վերացնելու գաղութներն ու իմպերիալիստական աշխարհակարգը, իսկ Սովետական միությունը ընկալվում էր որպես «իմպերիա»` կայսրություն: Թերթը գրում է, որ 1989թ-ին ընդունված բանաձևի հենքի վրա, ԱՄՆ-ը ընդունեց ևս մեկ բանաձև, որը կրկին սատարում էր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Հոդվածագիրը նշում է, որ հայկական դիվանագիտությունը պետք է լուրջ ուշադրություն դարձնի այս փաստերին և շեշտի այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը ժամանակին սատարել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշվելու իրավունքին, բացի այդ, ըստ հոդվածագրի` պետք է առաջ տանել այն գաղափարը, որ ներկայիս աշխարհի քաղաքական քարտեզը ձևավորվել է հենց «ազգերի ինքնորոշման իրավունքի» սկզբունքի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա