«ղաֆղազ.իռ». Պաշտոնական Բաքուն իրանական տարածքներն «ադրբեջանական» դարձնելուց հետո աղավաղում է պատմական իրողությունները
Ադրբեջանի պետական հեռուստատեսությունն ու ռադիոն իրենց կեղծ քարոզչությամբ աղավաղում են Իրանի պատմությանն առընչվող դեպքերն ու իրադարձությունները`իրենց հակաիրանական գործունեությամբ սպառնալով Իրանի տարածքային ամբողջականությանը, պարսից լեզվին և մշակույթին: Այդ մասին հայտնում է իրանական «ղաֆղազ.իռ» կայքը:
Հոդվածում, մասնավորապես, նշված է.
«Ադրբեջանցի կեղծարարներն իրենց քարոզչությամբ իրանցի զորավար Բաբեք Խորրամդինին, ով պայքարել է արաբական խալիֆայության դեմ, ներկայացնում են որպես հակաիրանական գործիչ և Ադրբեջանի պատմական փառահեղ զորավար:
Այն հանգամանքը, որ Բաբեքն իր ռազմական գործունեությունն իրականացրել է իրանական Ազերբայջան պատմական տարածքում, պանթյուրքական սադրիչ խմբավորումները Բաբեքին ներկայացնում են որպես ոչ իրանցի, այլ թյուրքական էթնոսին պատկանող անձ:
Պաշտոնական Բաքուն իրանական տարածքներն «ադրբեջանական» դարձնելուց հետո, այժմ աղավաղում է պատմական իրողությունները: Իրանցի մեծանուն գրողներ, ինչպիսիք են Խաղանին, Նիզամի Գյանջևին, Մոուլավին, ներկայացվում են որպես ադրբեջանցի գրողներ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան