Թուրք սպաներին մեղադրանք է առաջադրվել դավադրության համար
Թուրքիայի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Ստամբուլի դատարանը 196 զինվորականի մեղադրանք է առաջադրել իշխանության տապալման համար:
Կասկածյալները, որոնց թվում կան, ինչպես ժամկետային զինծառայողներ, այնպես էլ պահեստայիններ, այդ թվում` գեներալներ ու ծովակալներ, ձերբակալվել էին այս տարվա սկզբին:
Ենթադրյալ դավադրությունը կազմակերպվել է դեռ 2003 թվականին:
Նախկինում, Թուրքիայում մեկ անգամ չէ, որ տեղի են ունեցել իշխանափոխության պատրաստման գործով դատավարություններ:
Հաղորդում է BBC-ին: