Արթուր Աբրահամ. «Կանցլերի հետ հանդիպելը մեծ պատիվ է»
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այցելել է Կինբաումում գտնվող մարզումային ճամբար` հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հետ հանդիպելու նպատակով: Այս մասին հայտնում է «Boxingscene»-ն: Հարյուրավոր ատլետներ, այդ թվում` օլիմպիական և աշխարհի չեմպիոններ, Բեռլինից 20 կմ հեռավորության վրա գտնվող այդ բազան օգտագործում են նախապատրաստական ծրագրերի իրականացման նպատակով: Այն օգտագործում է նաև «Sauerland» պրոմոուտերական ընկերությունը:
«Ես կանցլերին ձեռնոցներ նվիրեցի: Նա խոստացավ, որ դրանք կպահպանի իր գրասենյակում: Հույս ունեմ, որ այդ ձեռնոցները նրան հաջողություն կբերեն քաղաքական գործունեության մեջ: Կանցլերի հետ հանդիպելը մեծ պատիվ է: Մենք զրուցեցինք շատ հետաքրքիր բաների մասին»,- Անգելա Մերկելի հետ հանդիպումն այսպես է մեկնաբանել Արթուր Աբրահամը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին