Բաղյան. «Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր` Շիրակի և Կոտայքի մարզերում»
«Աֆրիկյան ժանտախտի նոր դեպքեր են գրանցվել Շիրակի և Կոտայքի մարզերում, իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ: Երևանում հիվանդության նոր դեպքեր չկան»,- այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիգոր Բաղյանը:
Նշենք, որ հունիսի 25-ի տվյալների համաձայն Աֆրիկյան ժանտախտի դեպքեր էին գրանցվել նաև Երևանում, սակայն շոգերի հետ կապված ժանտախտը որոշկիորեն անկում էր ապրել: Վերոնշյալ ամսին ժանտախտի դեպքեր էին գրանցվել նաև Տավուշի և Լոռու մարզերում: Դեռևս մայիսին Տավուշի մարզում կարանտին էր հայտարարված, մարզից ոչ միս, ոչ էլ մսամթերք չի թույլատրվել դուրս բերել:
Բաղյանը նշեց, որ 2010 թվականի մարտի 3-ից մինչ այսօր հարկադիր սպանդի է ենթարկվել 1300 գլուխ խոզ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան