Զ. Ալիզադե. «Ադրբեջանի քաղաքականության միակ նպատակը՝ կառավարող էլիտայի պահպանումն է»
«Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի կարող կարգավորել ԼՂ հիմնախնդիրը և վերադարձնել Ղարաբաղը»,- այս մասին «Բիզիմ Յոլ» պարբերականի տեղեկացմամբ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Խիմկետ Ալիզադեն
Իսկ ահա «Ազադլիգ» պարբերականը գրել է, թե քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ևս հանդես է եկել իշխանությունների վարած վարած արտաքին քաղաքականության քննադատությամբ՝ նշելով, որ իշխանությունների այս քաղաքականության միակ նպատակը՝ կառավարող էլիտայի պահպանումն է:
«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Քրիստոֆ Ուոլքերն էլ նշել է, թե փոխանակ Ադրբեջանը ԼՂ հիմնախնդրի առնչությամբ քննադատական հայտարարություններ հնչեցնի Հայաստանի հասցեին, ավելի լավ կլինի ջանքերն ուղղի ժողովրդավարական խնդիրների բարելավման ուղղությամբ, քանի որ Ադրբեջանում, վերջին 10 տարիներին, ժողովրդավարության ոլորտում միայն հետընթաց է գրանցվում: