«Չորրորդ ինքնիշխանություն». «Լեւոն Տեր -Պետրոսյանի ելույթը նվազեցրեց շարժման համակիրների թիվը»
«Չորրորդ ինքնիշխանությունը» վերլուծականով անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին եւ գրել, որ թեեւ այն կարեւոր դեր խաղաց` քաղաքական ուժերին եւ հասարակությանն ստիպեց «շարժել ուղեղները» եւ քննարկել Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները, սակայն «չենք կարծում, թե ելույթի հիմնական նպատակը դա էր»:
Ի՞նչ խնդիր էր այդ ելույթով փորձում լուծել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Փորձում էր արտաքին աշխարհին ինչ-որ բա՞ն հասկացնել` ոչ: Փորձում էր կանխել ՀՀՇ-ի եւ դրանով իսկ Կոնգրեսի պառակտո՞ւմը: Հազիվ թե: «Լեւոն Տեր պետրոսյանի այս ելույթն ավելացրե՞ց շարժման համակիրների թիվը, թե՞ նվազեցրեց: Իհարկե նվազեցրեց»,- գրում է թերթը: Համեմատելով շախմատի հետ` թերթը նշում է, որ իր ելույթով ԼՏՊ-ն մեծ ֆիգուր զոհաբերեց, բայց հանուն ինչի` առայժմ չի երեւում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա