ԼՂ բանակցային գործընթացում իրավիճակը բարենպաստ է Հայաստանի համար
«Կապիտալ»-ին տված հացազրույցում քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսելով ՀՀՇ 16-րդ համագումարի և Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին` նշել է. «Տեր-Պետրոսյանն իր հայտարարությամբ ցույց տվեց իր սկզբունքայնությունը՝ հաստատելով 97-ի իր դիրքորոշումը։ Մյուս կողմից՝ որպես քաղաքական գործիչ, նա ելույթում գիտակցված աղավաղում է փաստերը։ Ասեմ, որ ի տարբերություն շատ քաղաքական գործիչների՝ դա իր մոտ շատ ավելի լավ է ստացվում»:…«Իրականում այն փաստաթուղթը, որը կա բանակցային գործընթացի հիմքում, նկատի ունեմ Մադրիդյան սկզբունքները, ընդամենը բանակցային գործընթացի փաստաթուղթ է, որն ավելի դրական է հայկական կողմի համար, քան այն փաստաթղթերը, որոնք կային 1997-98 թթ.։ Խոսքը թեկուզ այն կետի մասին է, որ Մադրիդյան փաստաթղթում խոսվում է հանրաքվեի մասին, սա կարևոր առաջընթաց է՝ սկսած Քի Վեսթից»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա