Ռ. Անգալադյան. «Հայերին միավորողը հայկական միտքն է, ոչ թե ծագումն ու լեզուն»
«168 ժամ»-ին տված հարցազրույցում մշակութաբան Ռուբեն Անգալադյանն անդրադարձել է օտարալեզու դպրոցների վերաբացման խնդրին եւ ասել. «Տեսեք, այսօր էլ մեր բարձրագույն դպրոցը միատարր չէ. կան եվրոպական, ամերիկյան, սլավոնական համալսարաններ։ Սակայն դրանք պատրաստում են չինովնիկների։ Ասում են՝ հայրենասիրություն, մեր ամենամեծ հայրենասեր Քըրք Քըրքորյանը հայերեն չգիտի, հայկական դպրոց չի գնացել, բայց նրանից մեծ բարերար չենք ունեցել Հայաստան պետության համար։ Պետք է հասկանանք, որ աշխարհի բոլոր կետերում ապրող հայերին միավորողը հայկական միտքն է, հայ մարդու հաջողությունները, ոչ թե իրենց մոտեցումները ավանդույթի նկատմամբ, կամ գիտե՞ն լեզուն, թե՞ ոչ։ Այդ տրամաբանությամբ՝ Ազնավուրի թանգարան պիտի չբացեինք։ Սարոյանին պիտի չընդունեինք, քանի որ հայերեն լավ չէր խոսում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա