Ռամիլ Սաֆարով-2 կամ հերթական մարդասպանը հերոս հռչակվեց
«Ադրբեջանը Սաֆարովների, Իբրագիմովների և տարբեր տրամաչափի դիվերսանտ ու մարդասպան ենթասպաներով հպարտացող երկիր է»,- անդրադառնալով Իլհամ Ալիևի կողմից Մուբարիզ Իբրագիմովին ազգային հերոսի կոչում շնորհելու փաստին՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը
Նշենք, որ ենթասպա Մուբարիզ Իբրագիմովն այն դիվեսանտներից էր, որոնք այս տարվա հունիսի 18-ին, Չայլու գյուղի ուղղությամբ հատել էին ԼՂՀ սահմանը և մարտի բռնվել ՊԲ առաջատար ստորաբաժանումների հետ, ինչի արդյունքում ադրբեջանցի դիվերսանտը սպանվել էր:
Խորհրդարանականի խոսքերով, նման երևույթներն Ադրբեջանում սովորական բնույթ են կրում՝ հիշեցնելով Բուդապեշտում ՆԱՏՕ-ի կազմակերպած դասընթացների ընթացքում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու փաստը, ինչից հետո Ադրբեջանում կրկին վերջինիս հերոս էին հռչակել: