Ջալալաբադում ձերբակալվել է Բակիևի եղբայրը
Ղրղզստանի հարավում` Ջալալաբադ քաղաքում ձերբակալվել է նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի եղբայրը:
Նոր իշխանությունները նրան մեղադրում են երկրի հարավում անկարգություններ կազմակերպելու համար:
Հիշեցնենք, ապրիլի սկզբին, Կուրմանբեկ Բակիևի կառավարությունը գահընկեց արվեց, իշխանության եկավ ժամանակավոր կառավարությունը` նախկին արտգործնախարար Ռոզա Օտունբաևայի գլխավորությամբ:
Ավելի քան 85 մարդ մահացավ բախումների հետևանքով:
Իսկ ահա ղրղզների և երկրում բնակվող ուզբեկների միջև սկսած բախումների հետևանքով, պաշտոնական տվյալներով, մահացավ 312 մարդ, իսկ ոչ պաշտոնականով` 2000:
Ավելի քան 100 հազար մարդ դարձել է փախստական:
Հաղորդում է BBC-ին: