«Պատերազմի դեպքում իշխանությունն ու երկրի ողջ հարստությունը զավթած ալիեւյան կլանը ուղղակիորեն կարող է կորցնել ամեն ինչ»
«Հայոց աշխարհը» ներկայացրել է ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ հարցազրույցը: Վերջինս խոսելով արցախյան հիմախնդրի և Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղեծրի մասին` մասավորապես նշել է. «Հիմա պարտված կողմը հրաժարվում է շարունակել բանակցությունները: Ադրբեջանի այս կեցվածքը, հավատացած եմ, չի հանդուրժվի ու ծանր հետեւանքներ կունենա: Համոզված եմ, որ նման պարագայում միջազգային հանրությունը ընդունելի լուծում կհամարի Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետեւանքով առաջացած ստատուս-քվոն` անկախ ու ինքնիշխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակն ուղղակի հաստատագրելը: Իհարկե, բանակցությունները ձախողելու մեղքը Ադրբեջանը կփորձի տարաբնույթ դիվանագիտական հնարքների միջոցով բարդել Հայաստանի վրա, ուստի մեր դիվանագիտությունը անհրաժեշտորեն պետք է խիստ աչալուրջ լինի ու կարողանա հայկական կողմի դիրքորոշումը հասանելի դարձնել միջազգային հանրությանն ու համանախագահներին»:…«Գուցեև Ադրբեջանը, իրոք, ռազմական առումով պատրաստ չէ պատերազմի: Սակայն խորքային վերլուծության դեպքում բացահայտվում է նաեւ, որ սոցիալ-քաղաքական իրավիճակն այս երկրում ուղղակի բացառում է պատերազմի հնարավորությունը: Պատերազմի դեպքում իշխանությունն ու երկրի ողջ հարստությունը զավթած ալիեւյան կլանը ուղղակիորեն կարող է կորցնել ամեն ինչ»:…« Ադրբեջանը գործում է Թուրքիայի ճնշման ներքո: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը վերջին տարիներին ձեռք է բերում ավանտյուրիստական բնույթ: Այս երկրի կառավարող խմբավորումը` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վերնախավը, ոչ միայն քաղաքական առումով է հնազանդեցրել պետությունը, այլեւ կարողացել է իրեն ենթարկել զինվորականությանը: Թուրքիայի դեպքում սա բացառիկ ու աննախադեպ իրողություն է»:…«Թուրքիայի համար աշխարհաքաղաքական ուղեգծի այս փոփոխությունը բավական վտանգավոր է, իսկ Ադրբեջանի համար կարող է նույնիսկ կործանարար դառնալ»:…«Առաջիկա տարիներին Թուրքիայի ավանտյուրիստական արտաքին քաղաքականությունը կշարունակվի, Ադրբեջանը կմնա նրա ազդեցության ներքո, սակայն դա չի նշանակում, որ վերջինս կգնա ավանտյուրայի ու կհարձակվի Լեռնային Ղարաբաղի վրա»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա