«ՀՀ Նախագահի հետ հանդիպումը անկեղծ երկխոսություն էր»
«ՀՀ նախագահի հետ հանդիպումից շատ դրական լիցքեր եմ ստացել, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը անկեղծ երկխոսություն էր»,- Panoaram.am-ի հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Լիլիթ Սարգսյանը: Նշենք, որ այսօր «Լույս» հիմնադրամի 2010-2011 ուսումնական տարվա 30 կրթաթոշակառուները հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Հանդիպման ընթցաքում մենք ՀՀ նախագահի հետ քննարկել ենք, թե ինչ լումա կարող են ներդնել զարգացած և կիրթ ուսանողները Հայաստանի զարգացման համար»,-ասաց նա: Ըստ Լիլիթի, կրթությունը երկրի զարգացման համար շատ կարևոր դեր է խաղում, «դրա համար էլ մենք բոլորս էլ ցանկանում ենք ուսումը արտերկրում շարունակելուց հետո գալ Հայաստան և մեր գիտելիքները ի նպտաս օգտագործել մեր հայրենիքի զարգացման: Ես մեկ տարի ուսանելու եմ Լոնդոնի քոլեջ-համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, որից հետո ցանականւմ եմ վերադառնալ և աշխատել այստեղ»,- հավելեց Լիլիթը:
Լիլիթ Սարգսյանի խոսքով, «Լույս» հիմնադրամի այս աջակցությունը շատ մեծ նշանակություն ունի հայ երիտասարդների համար:
«Լույս» հիմնադրամի մել այլ կրթաթոշակառու Արամ Մուղալյանը, ով այս տարի ընդունվել է Քեմբրիջի համալսարան, նշեց, որ յուրաքանչյուր հասարակության զարգացման գրավականը կրթված սերունդ ունենալն է, որն այդ երկիրը տանում է դեպի զարգացման: «Հայաստանի համար այս «Լույս» հիմնադրամի առկայությունը շատ եմ կարևորում, քանի որ մենք զարգացող երկիր ենք և շատ մեծ կարիք ունենք կրթված երիտասարդների, ովքեր ուսում կստանան աշխարհի լավագույն համալսարաններում և հետ կվերադառնան իրենց երկիր և կկիրառեն իրենց գիտելիքն այստեղ»,- ասաց նա:
Կրթաթոշակառու Մարտան Սանդոյանի խոսքով, երկրի հաջողության ամենակարևոր գրավականներից մեկն է` ֆինանսավորել երկրի ապագա ուղեղներին:
«Այս հիմնադրամի միջոցով մենք` բոլոր կրթաթոշակառուներս, ցանցով կապված ենք իրար հետ և իրար հետ շփվելով` շատ բան ենք սովորում իրարից:
«Լույս» հիմնադրամի ստեղծումը ՀՀ կառավարության ամենակարևոր նախաձեռնություններից մեկն է»,- ընդգծեց նա: