Կլևերլի. «Մտադիր եմ նոկաուտի ենթարկել Կարո Մուրադին»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում EBU-ի վարկածով չեմպիոն Նաթան Կլևերլին հայտարարել է, որ WBO-ի վարկածով չեմպիոնական կոչման համար մենամարտում մտադիր է նոկաուտի ենթարկել Գերմանիայի դրոշի տակ հանդես եկող հայ մարզիկ Կարո Մուրադին: Հիշեցնենք, որ այդ մարտը կայանալու է սեպտեմբերի 18-ին:
«Ջոն, հավանաբար, Մեծ Բրիտանիայի պատմության լավագույն բռնցքամարտիկներից մեկն է, և ես երբեք չեմ ասել, թե այնքան լավն եմ, որքան նա: Բայց նա գերմանացիներից մեկին նոկաուտի է ենթարկել արդեն առաջին ռաունդում, և ես ուզում եմ գնալ նրա հետքերով: Մուրադը մեծ բերան ունի, բայց ես կփակեմ այն»,- Կլևերլիի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը: