ԵՄ-ն ողջունում է Կոսվոյի հարցով Հաագայի դատարանի որոշումը
Եվրոպական Միությունը ողջունում է Կոսվոյի հարցով, ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական որոշումը: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Հայտնելով, որ ԵՄ-ն ուշադիր ուսումնասիրել է փաստաթուղթը Էշտոնը հայտարարել է, որ Կոսովոյի և Սերբիայի ապագան կապված է ԵՄ-ի հետ և այս տարածաշրջանային կազմակերպությունը պատրաստ է մեղմացնել Պրիշտինայի և Բելգրադի միջև երկխոսության գործընթացը:
«Ինքն իրենով, երկխոսության գործընթացը կլինի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության երաշխիք»,-նշվում է Էշտոնի հայտարարության մեջ:
Հաղորդում է «Ռիա նովոստին»:
Հիշեցնենք, երեկ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հայտարարել է, որ Սերբիայից Կոսովոյից անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը:
Կոսովոն միակողմանիորեն իր անկախությունը Սերբիայից հռչակել է 2008 թվականի փետրվարի 17-ին:
ԱՄՆ ու շատ եվրոպական երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Սակայն Սերբիան հրաժարվել էր ճանաչել և դիմել էր դատարան:
Մինչ օրս Կոսովոյի անկախությունը ճանաչել է ԱՄԿ-ի անդամ 64 պետություն:
Ռուսաստանն ու Սերբիան դեմ են արտահայտվում Կոսովոյի ճանաչմանը:
Նշենք նաև, որ Միջազգային դատարանի որոշումը խորհրդատվական բնույթ է կրելու և իրավական ուժ չի ունենալու, սակայն դա կարող է իր հետևից բերել քաղաքական հետևանքներ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան