Զինված քրդերը հարձակվել են թուրք ոստիկանների վրա
Թուրք-քրդական զինված բախումների աշխարհագրությունն աստիճանաբար ընդլայնվում է: Հերթական ընդհարումն արձանագրվել է Թուրքիայի Մարդինի նահանգում: Հիշյալ նահանգի Օմերլի շրջանում իրենց ծառայողական պարտականությունը կատարելիս թուրք ոստիկանները ենթարկվել են քուրդ գրոհայինների հարձակմանը:
Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) թերթի` «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) զինյալների հարձակման հետևանքով վիրավորվել է երկու թուրք ոստիկան: Զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ