Թուրքիայում ձերբակալվել է 53 գեներալ
Ստամբուլի N10 ծանր հանցագործությունների դատարանը միաձայն որոշում է ընդունել ձերբակալել «Balyoz» (Մեծ մուրճ) ռազմապետական հեղաշրջման ծրագրի գործով որպես կասկածյալ անցնող 102 պաշտոնաթող ու գործող զինվորականների: Այս մասին հայտնող թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթը տեղեկացնում է, որ ձերբակալվածների մեջ կան թուրքական բանակի 53 գեներալներ , որոնցից 27-ը` գործող: Նրանց մեղադրանք է առաջադրվել «Թուրքիայի հանրապետությունը տապալելու» հոդվածի հատկանիշներով: Նախատեսվում է 20-30 տարվա ազատազրկում: Ստորև ներկայացնում ենք թուրքական բանակի ձերբակալված բարձրաստիճան հրամկազմը.
Կորպուսի գեներեալ Նեյաթ Բեք
Կորպուսի գեներալ Քորքութ Օզարսլան
Կորպուսի գեներալ Այհան Թաշ
Փոխծովակալ Ռամազան Ջեմ Գյուրդենիզ
Գեներալ-լեյտենանտ Գյուրբյուզ Քայա
Գեներալ-լեյտենանտ Նուրեթթին Ըշըք
Բրիգադի գեներալ Ֆեհմի Ջանան
Բրիգադի գեներալ Սալիմ Էրքթալ Բեքթաշ
Գեներալ-լեյտենանտ Ահմեթ Յավուզ
Գեներալ-լեյտենանտ Բաքիր Մեմիշ
Կորպուսի գեներալ Յուրդաեր Օլջան
Գեներալ-լեյտենանտ Իհսան Բալաբանլը
Բրիգադի գեներալ Հաքքան Աքքոչ
Բրիգադի գեներալ Գյոքհան Գյոքայ
Գեներալ-լեյտենանտ Աբդուլլահ Դալայ
Կորպուսի գեներալ Մեհմեթ Օթուզբիրօղլու
Կորպուսի գեներալ Կադիր Սաղդըչ
Փոխծովակալ Ալի Սեմիհ Չեթին
Փոխծովակալ Թուրգայ Էրդաղ
Փոխծովակալ Ահմեթ Թյուրքմեն
Փոխծովակալ Մեհմեթ Ֆաթիհ Իլղար
Փոխծովակալ Ջեմ Ազիզ Չաքմաք
Փոխծովակալ Լևենթ Գյուրգեչ
Փոխծովակալ Աբդուլլահ Գավրեմողլու
Բրիգադի գեներալ Օմեր Միմիրօղլու
Բրիգադի գեներալ Ալի Այդըն
Գեներալ-լեյտենանտ Հալիլ Հելվաջըօղլու:
Հիշեցնենք, որ «Balyoz» ծրագրով նախատեսվել էր Թուրքիայում պայթեցնել մզկիթներ, ռմբահարել մի քանի թուրքական մարտական ինքնաթիռներ, իրականացնել աղմկահարույց սպանություններ և ստեղծվելիք քաոսային իրավիճակը ծառայեցնել հեղաշրջմանը` նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը: