Կենտրոնացված ընդունելության քննությունները կավարտվեն հուլիսի 26-ին
Գնահատման և թեստավորման կենտորնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը Panorama.am-ին հայտնեց հուլիսի 22-ին անցկացված բանավոր քննության արդյունքները:
Դիմորդները հուլիսի 22-ին հաձնել «Անգլերեն լեզու» բանավոր, «Հայոց լեզու» բանավոր, «Ռուսաց լեզու» բանավոր, «Ֆրանսերեն լեզու» բանավոր և Ստեղծագորածական մրցույթ գրավոր քննությունները:
Վերոնշյալ օրը անգլերենից անբավարար է ստացել 9 դիմորդ, հայոց լեզվից`24, ռուսաց լեզվից` 17 , ֆրանսերենից` 1 դիմորդ, իսկ Ստեղծագորածական մրցույթ գրավոր քննությունից անբավարար ստացող դիմորդ չի եղել: Նա նշեց, որ այդ օրն այս քննություններից ոչ մի դիմորդ 20 միավոր չի ստացել:
19 միավոր անգլերենից ստացել է մեկ դիմորդ, հայոց լեզվից`2, ռուսաց լեզվից 1, Ֆրանսերենից` 1 դիորդ: Ստեղծագորածական մրցույթ քննությունից այդ օրը գրանցված ամենաբարձր միավորը եղել է 14-ը:
Նշենք, որ կենտրոնացված ընդունելության քննությունները մեկնարկել են հուլիսի 15-ին և կտևեն մինչև հուլիսի 26-ը: