Վրացի նախկին պաշտոնյան յուրացրել է գումարը, որով պետք է վերանորոգվեին Հայաստան-Վրաստան էլեկտրական լարերը
Վրաստանի «ՎրացՌուսԷներգո»-ի նախկին գլխավոր տնօրեն Գեորգի Շերաձեն ու նրա տեղակալ Շոթա Մաիսուրաձեն ձերբակալվել են. նրանք կասկածվում են Հայաստանը Վրաստանին միացնող 400 կվտ-անոց էլեկտրական լարերի վերանորոգման ու կատարելագործման համար հատկացված 2,1 մլն լարի յուրացնելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Գռուզիա-օնլայն»-ը, Շերաձեի ու Մաիսուրաձեի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Դատարանը նրանց նկատմամբ 2-ամսյա կալանք կիրառելու որոշում է կայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա