Վարչապետ Տիգրան Սարգսյանը բուժզննում կանցնի Եվրոպայում
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 10-ից մինչև 14-ը Եվրոպայում բուժզննում է անցնելու: Այդպիսի խորհուրդ նրան տվել է իր երևանյան բժիշկը: Այդ մասին հայտարարել է հենց ինքը վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ես մտադիր եմ բուժզննում անցնել եվրոպական բժշկական կենտրոններից մեկում: Այդպիսի խորհուրդ տվել է ինձ հենց իմ երևանցի բժիշկը: Բուժզննումից հետո ես ողջ թափով կրկին գործի եմ անցնելու», -հավելել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Սարգսյանը հոսպիտալացվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն` արյան ճնշման բարձրացման պատճառով, սակայն հաջորդ օրն իսկ դուրս էր գրվել հիվանդանոցից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան