Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները կպատժվեն իրենց վարքագծի պատճառով
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ խաղով հրաժարվել է ազգային հավաքականի այն 23 ֆուտբոլիստներից, ովքեր մասնակցել են Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնությանը: Այս մասին նշել է «Reuters» գործակալությունը: Նման սենսացիոն որոշում կայացվել է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լորան Բլանի խնդրանքով:
Ծայրահեղ այս քայլը, ինչպես երևում է, ՀԱՀ-ում ֆուտբոլիստների դրսևորած վարքագծի հետևանք է: Հիշեցնենք, որ նրանք բոյկոտ հայտարարեցին Ռայմոն Դոմենեկին, ով որոշել էի թիմից հեռացնել հարձակվող Նիկոլյա Անելկային:
Մոտակա ընկերական խաղը ֆրանսիացիները կանցկացնեն օգոստոսի 11-ին` Նորվեգիայի ընտրանու հետ: Եթե ֆեդերացիայի որոշումը մնա ուժի մեջ, ապա Օսլոյում կայանալիք խաղում ասպարեզ չեն մտնի հետևյալ ֆուտբոլիստները` դարպասապահներ Ուգո Լլորիսը, Սթիվ Մանդանդան, Սեդրիկ Կարրասոն, պաշտպաններ Բակարի Սանյան, Վիլյամ Գալլասը, Գաել Կլիշին, Պատրիս Էվրան, Էրիկ Աբիդալը, Սեբաստիան Սկիլաչին, Մարկ Պլանյուսը, Անտոնի Ռևեյերը, կիսապաշտպաններ Ալու Դիարան, Ժերեմի Տուլալանը, Ֆլորան Մալուդան, Յոհան Գյուրկուֆը, Աբու Դիաբին, Ֆրանկ Ռիբերին, Մաթյե Վալբուենան, հարձակվողներ Տյերի Անրին, Նիկոլյա Անելկան, Անդրե-Պիեռ Ժինյակը, Սիդնեյ Գովուն և Ջիբրիլ Սիսսեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան