Պանթյուրքիստների նոր անջատողական քաղաքականությունն Իրանի հյուսիսում
Պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներն իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում միջէթնիկական բախումներ հրահրելու համար նոր սադրանքներ են իրականացնում: Այդ մասին հայտնում է իրանական «ախարիննյուզ.քոմ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Իրանի հյուսիսային`Արևելյան Ազերբայջան, Արևմտյան Ազերբայջան, Արդեբիլ և Զենջան, նահանգներում պանթյուրքական ծայրահեղական խմբավորումներն արտաքին ուժերի աջակցությամբ իրանցի թյուրքախոս ազերիների շրջանում իրականացնելով հակաիրանական քարոզչություն` նպատակ ունեն վերոնշյալ նահանգների բնակավայրերի, փողոցների և մշակութային հաստատությունների պարսկերեն անունները փոխել թյուրքերենի:
Վերոնշյալ հակաիրանական խմբավորումները վերջերս հրատարակել են «Ազերբայջանի պատմական ժառանգություն» վերնագրով գիրքը, որը, տարածելով Իրանի թյուրքախոս նահանգներում, նպատակ ունեն առաջացնել ներքին լարվածություն և անկայունություն: