Իրանը կճանաչի՞ Կոսովոյի անկախությունը
Կոսովոյի արտգործնախարար Սկենդըր Հիսենին Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, նշելով Իրանի աջակցության մեծ կարևորությունը, խնդրել է ճանաչել Կոսովոյի անկախությունը: Այդ մասին հայտնում է իրանական «ասրիրան.քոմ» կայքը:
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Կոսովոյի անկախության ճանաչման շուրջ ծավալվող վերջին զարգացումները: Մանուչեհր Մոթթաքին, նշելով, որ անհրաժեշտ է հարգել միջազգային իրավունքի կարևոր սկզբունքները, նկատել է. «Կոսովոյի անկախության ճանաչման մասին Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռը համակողմանիորեն քննության է ենթարկվում և հուսով ենք, որ առկա խնդիրը կլուծվի բանակցությունների ճանապարհով»:
Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Հաագայում գտնվող Արդարադատության միջազգային դատարանի հրապարակված վճռով օրինական ճանաչվեց Կոսովոյի անկախությունը: