Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնը ժամանելու է Թուրքիա
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քամերոնն այսօր ժամանելու է Թուրքիա: Նա հանդիպելու է իր թուրք գործընկերոջ` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դևիդ Քամերոնի հետ երկօրյա այցով Թուրքիա է ժամանելու նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, ով կհանդիպի իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Վաղը Ստամբուլ է մեկնելու Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գուիդո Վեստերվելին: Նա հանդիպելու է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ: Հուլիսի 28-ին Անկարա է մեկնելու նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները: Սպասվում է, որ նա կհանդիպի Ա. Դավութօղլուի հետ: