Այսօր անցկացվեց վերջին բանավոր քննությունը
Այսօր ավարտվեցին կենտրոնացված ընդունելության քննությունները, շուրջ 100 դիմորդ քննություն հանձնեց անգլերեն լեզվից: Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս տարի թե բանավոր քննությունների գնահատականները , թե միասնական քննությունների գնահատականները ցույց տվեցին, որ այս տարվա դիմորդների ընդհանուր պատրաստվածությունը, ինչպես նաև ընդհանուր զարգացվածությունը շատ ցածր է: Նրա խոսքով, այս տարի բանավոր քննությունների միջին գնահատականները շատ ցածր են:
Գ. Մանուկյանը, ամփոփելով կենտրոնացված ընդունելության քննությունների միջին միավորները, նշեց, որ անգլերեն բանավոր քննության միջինը կազմել է 12.22, Գերմաներենինը`11.96, իսպաներենինը`16,08, իտալերենինը`17.25, հայոց լեզվինը`9,96, ռուսաց լեզվին`8,52, ստեղծագործական մրցույթինը` 8,48, իսկ ֆրանսերնինը`14,65:
«Ամենացածր միջին գրանցվել է ստեղծագործական մրցույթից, ռուսաց լեզվից և հայոց լեզվից»,- ասաց նա:
Նա նշեց, որ հայոց լեզու բանավոր քննությունից 20 միավոր է ստացել ընդամնեը 4 դիմորդ, անգլերենից`20 դիմորդ, իտալերենից 1 դիմորդ, իսպաներենից 4 դիմորդ: Նշենք, որ գերմաներենից, գծագրությունից, նկարչությունից, ռուսաց լեզվից, ֆրանսերենից, ստեղծագործական մրցույթ քննությունից 20 միավոր ոչ մի դիմորդ չի ստացել: Ի դեպ նշենք, որ ստեղծագործական մրցույթ քննության ամենաբարձր միավորը գրանցվե է 15-ը: