ԱՄՀ-ն դրամի կտրուկ տատանումներ Հայաստանում չի սպասում
Արժույթի Միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) դրամի կտրուկ տատանումներ Հայաստանում չի սպասում: ԱՄՀ տվյալներով, ազգային արժույթը Հայաստանում ճկունություն կդրսևորի:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ԱՄՀ երևանյան գրասենյակի ղեկավար Գիլյերմո Տոլոսը, տարադրամի կուրսը ձևավորվում է շուկայական հարաբերությունների արդյունքում և որոշ փաստերի ազդեցությամբ կարող են տեղի ունենալ տատանումներ:
Նա նաև նշեց, որ Հայաստանի տնտեսական աճը հիմնականում համապատասխանում է ԱՄՀ կանխատեսումներին: Ինչպես նախկինում, այժմ էլ ԱՄՀ-ն 2010-ի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 4,8 տոկոս աճ, մինչև տարվա վերջ գնաճի ցուցանիշի իջեցում:
ԱՄՀ ներկայացուցիչը նաև նշեց, որ եթե այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում տնտեսության աճի բարձր տեմպեր են գրանցվել, ապա այսօր այդ ցուցանիշը մի փոքր իջել է, բայց կայունացել է:
Տոլոսի խոսքով, չնայած որ ճգնաժամն անցել է, սակայն դա չի նշանակում, որ դժվարությունները հետևում են: Նա ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը պետք է մարտահրավերներին դիմակայելու քաղաքականություն վարի:
Բացի այդ Տոլոսը կանխատեսում է, որ ապագայում Հայաստանի տնտեսության վիճակը, ի տարբերություն 2003-2088 թվականների, էականորեն կբարելավվի և մի շարք դրական շոկեր չի ապրի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա