Հայ գիտակները տիրացել են Հարավային Կովկասի գավաթին
Բաթումիում հուլիսի 23-ից 25-ը անցկացված գիտակների «Բռեյն Ռինգ» (Brain ring) խաղում Կովկասի գավաթին տիրացել է հայկական թիմը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հաղթած հայկական թիմի ավագ, Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը:
Ընդհանուր առմամբ Հարավային Կովկասի տասներկուերորդ մրցմանը մասնակցել է 57 թիմ` 9-ը հայկական, 17 ադրբեջանական և 31 վրացական: Քոչարյանը տեղեկացրեց, որ իրենք այժմ պատրաստվում են Աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Իսրայելում, նոյեմբերին:
Հիշեցնենք, որ Բաթումիում կայացած մրցումների ընթացքում գիտակները պետք է խաղային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Jeopardy!» (ռուսական և անգլիական մեկնակերպեր) և «Էրուդիտ սեկսթետ» ինտելեկտուալ խաղերը:
Ինչպես Քոչարյանը փոխանցեց, բոլոր մրցաշարերում հայ գիտակները զբաղեցրել են առաջատար դիրքեր ու ստացել են մրցանակներ:
Առաջնության ժյուրիի կազմում են եղել ռուս հայտնի գիտակներ Ալեքսանդր Դրուզը, Բորիս Բուրդան, Իլյա Նովիկովը և այլք։
Մինչ օրս Կովկասի գավաթի մրցանակակիր 3 անգամ դարձել են Հայաստանի թիմերը, 4-ական անգամ՝ Վրաստանի և Ադրբեջանի թիմերը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի