Կառլ Ֆրոչն սկսել է նախապատրաստությունը
Բրիտանացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կառլ Ֆրոչը հայտարարել է, որ պաշտպանությունն Արթուր Աբրահամին չի կարող փրկել հարվածների կարկուտից, որն ինքը պատրաստվում է տեղալ մրցակցի վրա: Հիշեցնենք, որ այս բռնցքամարտիկների միջև մենամարտը կայանալու է Մոնակոյում, հոկտեմբերի 2-ին, «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի երրորդ տուրի շրջանակներում:
«Ես շատ ավելի ուժեղ եմ, քան Դիրրելը: Արթուր Աբրահամին կստիպեմ թուլանալ այն հարվածներից, որոնք պատրաստվում եմ հասցնել նրան: Արդեն զբաղվում եմ մարզադահլիճում և օգոստոսին, երբ արդեն լավ մարզավիճակում կլինեմ, կտեղափոխվել իմ մարզումային ճամբար, որպեսզի մենամարտի նախօրեին հասնեմ մարզավիճակիս բարձրակետին»,- Ֆրոչի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան