«Նովայա վոլնա-2010». Սոնա Շահգելդյան և ևս 16 մասնակից
Վաղը լատվիական Յուրմալա առողջարանային քաղաքում տեղի կունենա «Նովայա վոլնա-2010» միջազգային երգի փառատոնի բացման արարողությունը: Երիտասարդ կատարողների այդ մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Սոնա Շահգելդյանը: Մրցույթի նպատակն է բացահայտել երիտասարդ տաղանդավոր կատարողների:
Նշենք, որ մրցույթի կազմկոմիտեն ստացել է 12000 մասնակցության հայտ 31 երկրից: Եզրափակիչ են դուրս եկել 17 կատարող 12 երկրից`Ռուսաստանից և Ուկրաինայից երեքական մասնակից, Բելոռուսից, Էստոնիայից, Լատվիայից (երկու մասնակից), Ադրբեջանից, Բուլղարիայից, Ղազախստանից, Ֆինլանդիայից, Բրազիլիայից ու Իսրայելից: Հիշեցնենք նաև, որ մրցույթին մասնակցում է մեր մի հայրենակից ևս` Ռուսաստանը ներկայացնող Music Hayk-ը:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցույթի հաղթողը կստանա դրամական մրցական` 50 հազար եվրո: Երկրորդ տեղում հայտնված կատարողը կստանա 30 հազար եվրո, իսկ երրորդը` 20 հազար եվրո: Արդեն 9-րդ անգամ անցկացվող մրցույթը կավարտվի օգոստոսի 1-ին:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին մրցույթին Հայաստանը ներկայացրել են Մհերը, Էմմին, նախկին «Հայեր» խումբը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները