Մինչև օգոստոսի 5-ը բուհերում կփակցվի դիմորդների ցանկը
Քննական կարգի համաձայն, մինչև օգոստոսի 5-ը պետական բուհերում` համապատասխանաբար, կփակցվեն ընդունված դիմորդների ցանկերը:
Այս մասին Panorama.am-ի հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Նրա խոսքով, առաջիկա օրերին քննկարգի համաձայն կձևավորվի հանրապետական ընդունող հանձանժողով, որը կնախագահի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով, հանրապետական ընդունող հանձնաժողովը կորոշվի, միցութային միավորները, թափուր տեղերը:
Նա նշեց, որ մինչ այժմ որոշ դիմորդներն անպարտաճանչ են գտնվել և իրենց ավարտական վկայականները չեն ներկայացրել բուհերում ընդունող հանձանժողովներին:
Գ. Մանուկյանը կոչ արեց բոլոր դիմորդ-շրջանավարտներին` մինչև հուլիսի 30-ը բուհերի ընդունող հանձանժողովներին ներկայացնել ավարտական վկայականները:
«Իսկ այն դիմորդները, ովքեր մինչև վերոնշյալ ժամկետը չեն ներկայացնի ավարտական վկայականները դուրս կմնան մրցույթից`անկախ իրենց ստացած գնահատակններից»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան