«Արաննյուզ.իռ». Իսրայելի հակաիրանական գործունեությունը կառավարվում է Ադրբեջանի Հանրապետության տարածքից
Իսրայելը, ամուր դիրքեր գրավելով Ադրբեջանի Հանրապետության տարածքում, այստեղից ղեկավարում է իր հակաիրանական տարատեսակ գործողությունները: Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Համաձայն տեղեկատվության` Իսրայելը, Ադրբեջանի հարավային շրջաններում գյուղատնտեսական գործունեություն ծավալելու անվան տակ, վարձակալելով մեծաքանակ հողատարածքներ, նպատակ ունի Իրանի հյուսիսային շրջաններում հետախուզական գործունեություն իրականացնել:
Նշենք, որ օրերս իրանական «թաբնաք.իռ» կայքը ևս անդրադարձել էր սույն խնդրին` նշելով, որ հրեաները Ադրբեջանի Հանրապետության տարածքում լայնածավալ հողատարածքներ են գնել, և հաշվի առնելով վերջիններիս թշնամական վերաբերմունքն իրանցիների հանդեպ, ապագայում հնարավոր է, որ ադրբեջանական տարածքներից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ տարածեն դեպի իրանական տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ