Հաագայի դատարանի ընդունած որոշումը նախադեպ չէ այլ պետությունների համար. ԱՄՆ Պետդեպ
Հաագայի դատարանի ընդունած որոշումը Կոսովոյի մասին էր, և ոչ այլ տարածաշրջանների կամ պետությունների, և նախադեպ չի ստեղծում այլ տարածաշրջանների կամ պետությունների համար: Այդ մասին կայացած ասուլիսում հայտարարել է Պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Նա միաժամանակ հայտնել է, որ ԱՄՆ-ն գոհ է Միջազգային դատարանի կայացրած որոշումից ու նկատել, որ այն համահունչ էր Միացյալ Նահանգների՝ վաղուց արդեն հայտնի դիրքորոշմանը` Կոսովոյի անկախացումը համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին։
Հիշեցնենք, որ անմիջապես դտարանի ընդունած որոշումից հետո ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ողջունել էր այն ու կոչ արել բոլոր պետություններին պաշտպանել Կոսովոյի ներկա կարգավիճակը ու աջակցել Բալկաններում խաղաղությանն ու կայնությանը:
Նախորդող նորություն` Այժմ ժամանակն է, որպեսզի այդ երկրները շարժվեն առաջ` աշխատելով միասին. Քլինթոնը ողջունել է Հաագայի որոշումը