Թուրք գնդապետն իր աշխատասենյակում ինքնասպան է եղել
Իրեն ամրակցված ծառայողական ատրճանակով ինքնասպան է եղել Թուրքիայի զինված ուժերի Էսքիշեհիր նահանգի օդային մատակարարման և սպասարկման կենտրոնական հրամանատարության սպա, գնդապետ Չեթին Քյոշքերը: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը:
Աղբյուրի համաձայն`թուրք զինվորականը փակվել է իր աշխատասենյակում, ատրճանակին ամրացրել խլացուցիչ և կրակելով իր գլխին ինքնասպանություն գործել: Երբ նրա բացակայությունը կասկածելի է համարվել ու տագնապ առաջացրել, կոտրել են Քյոշքերի աշխատասենյակի դուռն ու գտել վերջինիս արյունաշաղախ դին: Զինվորական դատախազությունը կատարվածի առնչությամբ հարուցել է քրգործ, կատարվում է նախաքննություն: