«Բողոքողների փոխարեն ցուցակում ներառված են գյուղի գործադիր և համայնքային իշխանության ազգականները»
Ադրբեջանի Նարդարան գյուղի բնակիչները թվով 5-րդ բողոքի ակցիան են կազմակերպել Բիլգյա-Սումգայիթ ավտոճանպարհի շինարարության դեմ: Այս մասին հաղորդում է Թուրան գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ այս ճանապահի շինարարության պատճառով ավելի քան 60 տուն ամբողջությամբ կամ կասնակի քանդվել են և որի համար փոխհատուցում չեն ստացել:
Ադրբեջանում «Մարդու իրավունքների և ազատության պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Ռասիմ Ալիզադեն հայտարարել է, որ այն ցուցակներում, որոնցում ներառված են փոխհատուցում ստացողները, չկան իրենց իրավունքների խախտման համար բողոքողները:
«Նրանց փոխարեն ցուցակում ներառված են գյուղի գործադիր և համայնքային իշխանության ազգականները»,- նշել է իրավապաշտպանը: