Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկն ընդլայնելու համար նախատեսված հերթական նստաշրջանը
Բրազիլիայի մայրաքաղաքում իր աշխատանքներ է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկն ընդլայնելու համար նախատեսված հերթական` 34-րդ նստաշրջանը, որտեղ որոշումներ են կայացվլու` ինչպիսի հուշարձաններով ընդլայնել համաշխարհային ժառանգության ցանկը կամ որ հուշարձանը հանել: Ըստ «Ռիա Նովոստիի», ՅՈՒՆԵՍԿՕ-ն քննարկում է համաշխարհային ժառանգության ցանկի մեջ 39 նոր թեկնածուներ ընդգրկելու հարցը:
Դեռևս հուլիսի 24-ին մեկնարկած նստաշրջանին մասնակցում են 187 երկրից 800 ներկայացուցից: Նստաշրջանի աշխատանքները կշարունակվեն մինչև օգստոսի 3-ը:
Նստաշրջանի ընթացքում քննարկվելու է նաև արդեն ցուցակի մեջ ընդգրկված 147 հուշարձանի պահպանութան վիճակը, որոնցից 31-ը վտանգված են, իսկ 39-ի վիճակը անհանգստացնում է կազմակերպությանը:
Նշենք, որ ՅՈՒՆՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված են 890 օբյեկտ` 148 երկրից:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում հայկական մշակութային հուշարձաններից ընդգրկված են երեքը` Սանահին-Հաղպատ եկեղեցիները, Գեղարդավանքը Ազատ գետի հովտով և Էջմիածնի եկեղեցիները, խաչքարերն ու Զվարթնոցի հնավայրը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ մտնում են համամարդկային արժեք ունեցող հուշարձանները: Եթե տարիներ առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ցանկի մեջ ընդգրկում էր կոնկրետ օբյեկտներ, ապա այժմ` լանդշաֆտներ, միջավայր, այսինքն` չի անդրադառնում մեկ հուշարձանի: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ ընդգրկվող ցանկացած հուշարձան պետք է պահպանած լինի իր նախնական տեսքը, այսինքն` չպետք է այդ տարածքում նոր շինություններ կառուցված լինեն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին